Տարվա լավագույն մարզչի հավակնորդները. Մոուրինյուն ցանկում չէ
Սպորտ
La Repubblica-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի կոչման հավակնորդների անունները, ցանկում ընդգրկված չէ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն:
Ցանկում են Ֆերնանդու Սանտուշը (Պորտուգալիա), Դիդյե Դեշամը (Ֆրանսիա), Յոահիմ Լյովը (Գերմանիա), Քրիս Քոուլմանը (Ուելս), Լարս Լագերբեկը (Իսլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզի), Մայքլ Օ'Նիլը (Հյուսիսային Իռլանդիա), Զինեդին Զիդանը («Ռեալ»), Ունաի Էմերին («Սևիլիա»/ՊՍԺ), Լորան Բլանը (ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ), Խոսեպ Գվարդիոլան («Բավարիա»/«Մանչեսթեր Սիթի»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Լուիս Էնրիկեն («Բարելոնա»), Խերարդո Մարտինոն (Արգենտինայի հավաքական/«Ատլանտա Յունայթեդ»), Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ»), Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո»), Իգնասիո Ամբրիզը («Ամերիկա»), Խուան Անտոնիո Պիցցին (Չիլիի հավաքական), Ռեյնալդո Ռուեդան («Ատլետիկո Նասյոնալ») , Ռուի Վիտորիան («Բենֆիկա»).
ՖԻՖԱ-ն ցանկից կընտրի լավագույն տասնյակին: Նախորդ մրցաշրջանում լավագույնը ճանաչվել էր «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու