Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

Քոչարյանը վերադառնում է...

Քաղաքական

Անհերքելի իրողություն է այն,որ վերջին ամիսներին հայաստանյան ներքաղաքական դաշտում տեղի են ունենում և սկիզբ են առել գործընթացներ, որոնք ոչ մի կերպ սովորական չես համարի. ակնհայտ է, որ ինչ-որ բան է կատարվում իշխանական բուրգի ներսում, տեղի են ունենում վերադասավորումներ, որոնք դեռևս հայտնի չէ, թե ինչով են ավարտվելու կամ որն է լինելու այս ամենի վերջնաարդյունքը:

Անկասկած, Կարեն Կարապետյանի՝ քաղաքական հարթակ մտնելն ու վարչապետ հռչակվելը պետք է համարել երկրում սկիզբ առած խոշորագունն քաղաքական պրոցեսների կարևորագույն հանգրվան, որը ակնհայտ է դարձնում բաներ, որ մինչ այդ այնքան էլ տեսանելի չէին հասարակությանը. պետական կառավարման համակարգում տեղի ունեցող կադրային փոխատեղումներն ու քոչարյանական կարդրերին դրանում ամեն կերպ ներգրավելու աննախադեպ միտումը անսխալ տպավորություն է ստեղծում, թե տեղի ունեցողը շատ հստակ պայմանավորվածությունների արդյունք է՝ կայացված ներկա ու նախկին նախագահների միջև, որի նպատակը ապագայում Քոչարյանին ակտիվ քաղաքականություն վերադարձնելն է: Ինչ խոսք՝ նոր կառավարության ձևավորումը, որ աչքի ընկավ հայկական իրականության համար ոչ այնքան ստանդարտ մոտեցումներով, ևս կարելի է այս ամենի յուրատեսակ ապացույց համարել, քանզի գաղտնիք չէ, որ այն հագեցած է քոչարյանական կադրերով:

Սակայն ոչինչ Քոչարյանի ու ներկայիս կառավարության միջև գոյություն ունեցող դեռևս միգուցե ոչ այնքան տեսանելի կապը բացահայտ չի դարձնում, որքան Ազգային ժողովում կայացած կառավարության ծրագրի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները, երբ քոչարյանամերձ «Համախմբումը», ի սկզբանե դրականորեն արտահայտվելով կառավարության ծրագրի վերաբերյալ, այնուամենայնիվ, չմասնակցեց քվեակությանը: Կասկածից վեր է,որ եթե համապատասխան ուժերը սեփական շահերի արտացոլումը չգտնեին թե՛ կառավարության ու թե՛ դրա կողմից ներկայացրած ծրագրում, հանդես կգային կտրուկ քննադատությամբ՝ իրենց բացասական վերաբերմունքն արտահայտելով այս ամենի նկատմամբ. ասել կուզի' «Համախմբում»-ի բարյացակամ վերաբերմունքն ամենևին էլ պատահական բնույթ չի կրում:

Եվ այս իմաստով, ինչ խոսք, ներկայիս կառավարությունը կարելի է յուրատեսակ «ազգային համաձայնության» կառավարություն համարել, համաձայնություն, որ կայացել է ընդամենը ներկա ու նախկին նախագահների միջև: Ու եթե իրերի դասավորությունն ու պրոցեսների ընթացքը մնան նույնն ու բխեն այն նույն տրամաբանությունից, ինչ բխել են մինչև հիմա, ապա վստահ կարելի է ասել, որ երկրորդ նախագահի մեծ քաղաքականություն վերադարձի հարցն ապագայում դառնալու է պարզ տեխնիկական խնդիր՝ վերածվելով այս ամենի բնական ու տրամաբանական հետևանքի. նախադրյալներ են ստեղծվում ապագայում Քոչարյան՝ քաղաքական դաշտ շռնդալից վերադարձի համար:

Բայց ապագայում՝ հեռավոր, թե մոտ, ով էլ Հայաստանում գա իշխանության, անել դա՝ միայն քաղաքական հին սերնդի վրա հիմնվելով, չի կարողանալու: Ակնհայտ է՝ հաջողությունն ու փառքը կուղեկցեն նրան, ով իր ունեցած քաղաքական պլաններում չի անտեսի ու չի թերագնահատի նոր սերնդի ունեցած ներուժն ու քաղաքական պոտենցիալն, ու ավելին՝ ավելի շատ կփորձի հենվել ոչ թե իրենց դարն ապրածների, այլ հենց երիտասարդ սերնդի վրա՝ իրական սերնդափոխության գործընթացը վերածելով քաղաքական յուրատեսակ կապիտալի. նա է քաղաքականապես շահելու ու նույնիսկ հավերժանալու, ով կհասկանա իրական սերնդափոխության արժեքն ու դրա դրոշը կպահի ձեռքում. ապագան երիտասարդ սերնդինն է, առանց որի ապագայի պլաններ կազմելն ու դրանց իրականացումն ուղղակի անհնար է լինելու: Սա, անշո՛ւշտ, պետք է գիտակցեն բոլորն ու համապատասխան հետևություններ անեն, եթե մտադիր են ամեն գնով հասնել հետապնդած քաղաքական նպատակներին…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից
Ամենադիտված