Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան «Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվել Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ «ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին 

Եղիշե Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը հանդիպում ունեցավ չարենցասերների հետ

Գիտություն և Մշակույթ

«Կարմիր տան այսօրը» խորագրով միջոցառման մեկնարկը տրվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանում: Լրագրողների և Չարենցի գրական արվեստի երկրպագուների հետ հանդիպում ունեցավ մեծանուն գրողի թոռնուհի Գոհար Չարենցը, ով պատմեց իր և իր ընտանիքի մասին: «Չարենցը հիմնականում բնակվում էր հյուրանոցներում, սակայն ամեն անգամ տուֆակերտ շենքի մոտով անցնելիս մտածում էր, որ հիանալի կլիներ բնակարան ունենալ այս կարմիր տանը: Ա յդ իսկ պատճառով նման խորագիր ընտրվեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Եղիշե Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը:

Գոհար Չարենցը ծնվել է 1958թ. Երևանում: «Առաջին ծանոթությունս Չարենցի հետ եղել է 7 տարեկանում, երբ մայրս ասաց, որ ինձ պապիս անվան դպրոց է տանելու»,-ասաց գրողի թոռնուհին:

Գոհարը սովորել է ԵՊՀ-ի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բաժնում: Երրորդ կուրսում ծանոթացել է ապագա ամուսնու՝ Վահանի հետ, ով Եթովպիայից էր եկել Հայաստան: «Երբ ծնողներիս ասացի, որ ցանկանում եմ ամուսնանալ, հայրս դեմ չեղավ, մայրս՝ որոշեց ուսումնասիրել Եթովպիան, իսկ տատս ասաց, որ լսել է՝ իբր այնտեղ մարդկանց են ուտում»,-հիշեց Գոհարը:

Նրա խոսքով՝ ամուսնությունից հետո ծնվել է նրանց առաջնեկը, և Վահանը վերադարձել է Եթովպիա՝ դպրոցում դասավանդելու նպատակով, սակայն իրեն և երեխային երկար ժամանակ թույլ չեն տվել գնալ Հայաստանից՝ պատճառաբանելով, որ Չարենցի հարազատները չպետք է այլ երկրում ապրեն:

Երկար պայքարից հետո Գոհարը կարողացել է մեկնել ամուսնու մոտ և միասին աշխատել են տեղի հայկական դպրոցում: Երեք տարի այնտեղ ապրելուց հետո վերադարձել են Հայաստան: Երևանում լույս աշխարհ է եկել նրանց երկրորդ աղջիկը:

Այնուհետև տեղափոխվել են Հոլանդիա և 25 տարի Եվրոպայում ապրելուց հետո 2011թ. Գոհարն ամուսնու հետ եկել է հայրենիք և մինչ օրս աշխատում է Չարենցի տուն-թանգարանում:

«Թանգարան գալու գաղափարն ինձ օգնեց որոշում կայացնել և գալ Հայաստան: Ասես տուն վերադարձա, որտեղ ինձ գրկաբաց ընդունեցին»,-ընդգծեց Գոհար Չարենցը:

Գոհարը նշեց, որ քույրը բանաստեղծություններ է գրում, աղջիկներից Նարեն ժառանգել է Չարենցի կազմակերպվածությունը, կոկիկությունը, մյուս աղջիկը՝ Սոնան, գրելու ձիրք ունի: Սոնան Լոնդոնում դասավանդել է «Կրեատիվ գրելու արվեստ» առարկան, և նրա օգնությամբ շատ հետաքրքիր գրողներ են բացահայտվել:

«Ցավում եմ, որ չեմ ճանաչել պապիս, սակայն հպարտ եմ, որ նրա ժառանգն եմ և հույս ունեմ, որ մի օր մեր տոհմում նոր Չարենց կծնվի»,-նշեց Գոհար Չարենցը:

Նման հանդիպումները շարունակական բնույթ կունենան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում
Ամենադիտված