«Չելսին» ջախջախեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Անգլիայի առաջնության 9-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալեց «Մանչեսթեր Յունայթեդին» և առավելության հասավ խոշոր 4:0 հաշվով:
Հանդիպման առաջին իսկ րոպեին «Սթեմֆորդ Բրիջում» գտնվող լոնդոնյան ակումբի երկրպագուները ուրախանալու առիթ ունեցան. Դավիդ Դե Խեայի պաշտպանած դարպասը գրավելու հնարավորությունն օգտագործեց Պեդրո Ռոդրիգեսը: 20 րոպե անց Մոուրինյուի նախկին թիմը հերթական գոլը խփեց, այս անգամ արդյունավետ հարվածն իր հաշվին գրանցեց Գարի Կեհիլը: Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 2:0 հաշվով:
Երկրորդ խաղակեսում լոնդոնցիները հերթական անգամ տխրեցրին Դե Խեային. 62-րդ րոպեին Մատիչի փոխանցումից հետո Էդեն Ազարը հաշիվը դարձրեց 3:0, իսկ 8 րոպե անց Ն' Գոլո Կանտեն խփեց իր թիմի 4-րդ գոլը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև՝ Ուեյն Ռունին հայտավորված չէին մանչեսթերյան թիմի կազմում:
Այս հաղթանակից հետո Անտոնիո Կոնտեի թիմը 19 միավորով մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է, Մոուրինյուի թիմը 14 միավորով 7-րդն է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու