Ցավոտ պարտություն էր. Խուան Մատա
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատան «Չելսի»-ից կրած խոշոր հաշվով պարտությունից հետո նշել է, որ թիմը պետք է հետևություններ անի:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 9-րդ տուրում մանչեսթերցիները պարտվել են 0:4 հաշվով:
«Սա ցավոտ պարտություն էր: Առաջին իսկ րոպեից ամեն ինչ վատ էր ընթանում: Տպավորություն ունեի, որ հենց մոտենում էինք «Չելսիի» դարպասին, նրանք գոլ էին խփում: Վերջիվերջո, սա սովորական երեք միավոր է: Առջևում հերթական կարևոր խաղ ունենք ու պետք է հետևություններ անենք»,- Մատայի խոսքը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»