Ոչ մեկին չեմ ծաղրել. Կոնտեի պատասխանը Մոուրինյուին
Սպորտ
Անգլիայի առաջության 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդին» խոշոր հաշվով հաղթելու ժամանակ Անտոնիո Կոնտեն երկրպագուներին կոչ էր արել աջակցել խաղացողներին:
Հանդիպումից հետո մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մոտեցել է գործընկերոջը և ասել.
«Մի արա դա 4:0 հաշվի ժամանակ. 1:0-ի ժամանակ դա նորմալ կլիներ, բայց այս հաշվի դեպքում նվաստացուցիչ է:»
Մոուրինյուին ի պատասխան՝ Կոնտեն ասել է.
«Մի արա դա, մի տոնիր 4:0 հաշվի ժամանակ: Երբ հաղթում ես 1:0 հաշվով, դա նորմալ է, սակայն 4:0-ի ժամանակ դա ստորացում է»,- ասել է Մոուրինյուն:
«Ես ֆուտբոլիստ եմ եղել և գիտեմ, թե ինչպես պետք է վարվել դաշտում: «Յունայթեդի» որոշ երկրպագուներ շարունակում էին երգել, իսկ մերոնք լռում էին` չնայած թիմի հիանալի խաղին: Ես կոչ արեցի տրիբունաներին ծափահարել ֆուտբոլիստներին, և դա նորմալ է:
Բոլորին հարգում եմ: Իմ և Ժոզեի միջև ոչինչ տեղի չի ունեցել, և ես իմ պահվածքը նորմալ եմ համարում: Ոչ մեկին չեմ ծաղրել, չէ որ ինքս եմ միշտ հարգելու կոչ անում», – Կոնտեի խոսը մեջբերում է «Football Italia»-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու