«Ռեալը» հետևում է Տուխելին. Վատցկե
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայատարարել է, որ ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնվել է «Ռեալի» ուշադրության կենտրոնում:
«Վստահ եմ՝ «Ռեալը» հետևում է Թոմաս Տուխելին: Մադրիդյան ակումբի ղեկավարության հետ լավ հարաբերություններ ունեմ: Այն ամենին, ինչին հասավ Տուխելը մեր թիմի հետ նախորդ տարի, ցույց տվեց, որ նա բարձրակարգ մարզիչ է: «Ռեալում» հիմարներ չեն նստած: Չեմ անհանգստանում Տուխելի համար, նա թիմի հետ կապված է պայմանագրով: Թոմասը դեռ երիտասարդ է և կարող է ևս 20 տարի աշխատել մարզիչ», – Վատցկեի խոսքը մեջբերում է ZDF-ն:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու