Ռենատու Սանչեսն արժանացել է Golden Boy մրցանակին
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ռենատու Սանչեսն արժանացել է 2016թ.-ի «Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» մրցանակին:
Golden Boy մրցանակը հանձնում է իտալական Tuttosport պարբերականը: Հաղթողը որոշվել է եվրոպական առաջատար ԶԼՄ-ների 30 ներկայացուցիչների քվեարկության արդյունքում:
Մրցանակին կարող են հավակնել մինչև 21 տարեկան ֆուտբոլիստները, ովքեր հանդես են գալիս եվրոպական առաջնությունների ուժեղագույն լիգայում:
Մյունխենյան թիմի ֆուտբոլիստը քվերակության արդյունքում շրջանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Մարկուս Ռաշֆորդին և իր թիմակից Կինգսլի Կոմանին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու