Երկու ուշագրավ խնդիր՝ Նիկոլ Փաշինյանից
Քաղաքական
ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյան: Մինչ օրակարգի հաստատումը՝ վարման կարգով ելույթ ունեցան պատգամավորները:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս ֆոնին շատ հետաքրքիր հայտարարություններ են հնչում, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս: «Կառավարության վերջին օրերի հայտարարությունների ֆոնին շատ հետաքրքիր էր Վահան Բադասյանի հայտարարությունը, որը վերաբերում էր բանակի մատակարարումներին: Կարծում եմ՝ Մովսես Հակոբյանի վերաբերյալ մեղադրանքներին կառավարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի»,- նկատեց պատգամավորը: Երկրորդ ուշագրավ խնդիրը, որի վրա պատգամավորը ուշադրություն հրավիրեց, վերաբերում էր դիզվառելիքի շուկային: Նա նշեց, որ մի քաղաքացի ահազանգել է, որ իրեն թույլ չեն տալիս Հայաստան ներմուծել դիզվառելիք, ինչը խոսում է այդ շուկայում մենաշնորհի առկայության մասին:
«Հայաստանում դիզվառելիքի ներմուծման չափանիշները փոխվել են՝ սահմանափակումներ դնելով: Փաստորեն՝ Կառավարությունը ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության համար հատուկ պայմաններ է ստեղծում արտոնություններ տալու համար, որը տանում է մենաշնորհի»,- ընդգծեց ՀԱԿ պատգամավորը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ Խորհրդարանը պետք է մենաշնորհների դեմ պայքարի վերաբերյալ լսումներ հրավիրի…
Այնուամենայնիվ, օրակարգը հաստատվեց:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ