Հառիճում դանակահարված տղամարդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Հասարակություն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շիրակի մարզի Հառիճ գյուղում այսօր՝ հոկտեմբերի 24–ին, դանակահարություն էր տեղի ունեցել: Դանակահարված տղամարդը տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ:
«Գյումրի» ԲԿ-ի լրատվության բաժնից ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին, որ իրենց մոտ շտապ բուժօգնության մեքենայով տղամարդը տեղափոխվել է առավոտյան 11:40-ին՝ սուր, կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքներով: Նրա մոտ ախտորոշվել է որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք: Տուժածը վիրահատվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա առողջական վիճակը միջին ծանրության է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ