Ժողովուրդը վարչապետներ, ԱԺ նախագահներ չի երազում ունենալ. Գալուստ Սահակյան
Քաղաքական
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որպես խնդիր չի դիտարկում այն, որ կառավարության ծրագիրը նախատեսված է վեց ամսվա համար, նշելով, թե ծրագրի համար սահմանված վեց ամիս ժամկետն առ ոչինչ է, և հետագայում հնարավոր կլինի այն փոփոխել.
«Ընդհանրպես, որպես նախագիծ՝ դա արագ կատավող գործողությունների ծրագիր է, որոնք այս պահին անհրաժեշտ են: Հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններ են. բնականաբար, եթե հանրապետականները նորից առաջին տեղում լինեն, կարծում եմ՝ դա այնպիսի ծրագիր է, որ հնարավոր է բազմացնել ու մոտեցումներ ձևավորել, որպեսզի ապագան է՛լ ավելի հնարավոր լինի մեր ազգի ու ժողովրդի համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ իր գնահատմամբ՝ դա նորմալ ներկայացված ծրագիր է:
Ինչ վերաբերում է հարցին՝ Կարեն Կարապետյանը կպաշտոնավարի՞ արդյոք հաջորդ ընտրություններից հետո եւս, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Պարոն Կարապետյանին մենք ու դուք չենք որոշում: Երբ որ մեր թիմը կհաղթահարի, կորոշի՝ ով կլինի: Վարչապետը մեկն է լինում երկրում, ինչ-որ մեկը պիտի լինի: Իսկ ես կարծում եմ, որ ժողովրդի մոտեցումները, ցանկությունները նրա նկատմամբ այդ ձևը կա, ինքը շարունակական պրոցեսի մեջ կլինի: Ժողովուրդը վարչապետներ, ԱԺ նախագահներ չի երազում ունենալ: Ուզում է միշտ ապրել, իր որդիներին ու զավակներին լավ պայմաններում տեսնել: Այս մասին է մեր ժողովրդի երազանքը, ոչ թե իմ ու մյուսներին տեսնելու»,- եզրափակեց ԱԺ նախագահը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ