ԱԻՆ որոշ ստորաբաժանումների աշխատակիցներ պետք է զենք կրեն. փոխնախարար
Քաղաքական
ԱԺ-ում շարունակվում են քառօրյայի աշխատանքները: Քննարկման է ներկայացվել ՀՀ ԱԻՆ կանոնագրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
«Այսօրվա դրությամբ Տավուշի մարզում ունենք իրենց համապատասխան հենակետերը, և քաղպաշտպանության ստորաբաժանումները, բնականաբար, պետք է զենք կրեն ու պետք է պահեն ենթակառուցվածքները՝ ջրամբարները, կամուրջները և այլն, իսկ մյուս ստորաբաժանումները չունեն զենք և չեն կարող դրանք կրել»,- քննարկման ժամանակ հայտարարեց ԱԻՆ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ԱԻՆ նախարարի տեղակալի ուշադրությունը հրավիրեց կանոնագրքի այն հոդվածի վրա, որտեղ նշված էր, որ ԱԻՆ ծառայողները ծառայությունից դուրս, անհրաժեշտության դեպքում, իրավունք ունեն զենք կրելու, որին ի պատասխան՝ փոխնախարարը նշեց, որ անհրաժեշտության դեպքում Երևանից ստորաբաժանումներ կմեկնեն սահմանամերձ գոտիներ և նրանց զենք կտրամադրվի, սակայն վերադառնալիս ճանապարհին գուցե անհրաժեշտ լինի, առճակատումից խուսափել չկարողանալով, օգտագործեն զենքը. «Ստացվեց, որ նրանք ծառայությունից դուրս էին, բայց անհրաժեշտաբար պետք է օգտագործեն զենքը»,- հավելեց փոխնախարարը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ