Ինչո՞ւ Մոուրինյուն չի խաղացնում Մխիթարյանի պես ֆուտբոլիստին. Daily Mail-ի անդրադարձը
Սպորտ
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Ռեդնապը, ով Daily Mail-ի վերլուծաբան է, անդրադարձել է Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Չելսի»-ի միջև դիմակայությանը՝ խոսելով նաև Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Ի՞նչ իմաստ ունի ժոզե Մոուրինյուի համար ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանի և Պոլ Պոգբայի նման կրեատիվ և հետաքրքիր ֆուտբոլիստների, եթե նա այսքան բացասական խաղ է ցուցադրելու:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ում կան տաղանդավոր ֆուտբոլիստներ, ովքեր պետք է «Չելսի»-ի դեմ հանդիպմանը հավասար խաղ ցուցադրեն, այլ ոչ թե խաղան ոչ ոքիի համար:
Ինչո՞ւ Մոուրինյուն չի խաղացնում Մխիթարյանի պես ֆուտբոլիստին և խաղացնում է Մարուան Ֆելաինիին: Հենրիխն իրո՞ք վնասվածք ունի, թե՞ մարզիչը չի հավանում նրան: Ֆելաինին դժվարանում է խաղալ, ինչն ազդում է նաև Պոգբայի խաղի վրա:
Մարդիկ ասում են` ֆուտբոլիստները պետք է հարմարվեն Ժոզեի ոճին, սակայն ես համաձայն չեմ: Մոուրինյուն պետք է փոխվի, որպեսզի համապատասխանի այն ակումբի ավանդույթներին, որը վերջին 20 տարիների ընթացքում ստեղծել է ամենահետաքրքիր թիմերից մեկը»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու