Հիմքեր չունեմ կառավարությանը չվստահելու. Միքայել Մելքումյան
Քաղաքական
Կառավարությունն իր նկատմամբ հանրային վստահություն կարող է ձևավորել՝ մենաշնորհների դեմ իրական պայքար տանելով: Աժ-ում լրագրողների հետ զրույցոում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարության մասին, որ ցանկացած մեկը, որը ապրանքների ներկրման հարցում խոչընդոտների կբախվի, կարող է ահազանգել իրեն:
«Եթե վարչապետի մակարդակով հայտարարվում է, ուրեմն իրատեսականին մոտ պիտի լինի: Տենց չի, որ... Մենք քննարկում ենք, որ ներկրման օլիգոպոլիաներ կան, դա օրենքով ամրագրված չէ, որ մեկ կամ երկու հոգի պետք է որոշ ապրանքներ ներկրեն: Բայց կառավարության նկատմամբ վստահության բարձրացման կարևոր ազդակներից մեկը հենց դա պետք է լինի: Սրա մասին ոչ միայն պետք է ասվի, այլև՝ կարճ ժամանակ անց քայլեր անելուց հետո ցույց տրվի, որ ներկրողների թիվը շատանում է: Արհեստական չպետք է լինի, որ կազմակերպեն, բերեն, նկարեն, ցույց տան: Մարդիկ հիասթափվել են, վախենում են ապրանք բերեն, մտածում են՝ բա որ խոչընդոտների հանդիպեն, պրոբլեմների մեջ ընկնեն»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Միքայել Մելքումյանը չի բացառում, որ կարող են լինել ռիսկեր՝ ԵԱՏՄ-ից ապրանքների ներկրման ժամանակ, երբ մաքսային սահմանի բացակայությունը կարող է դառնալ պատճառ, որ ներկրողը շեղվի օկտանային գներից կամ չպահպանի ապրանքի անվտանգության չափորոշիչները, ստանդարտացումը:
«Ես հիմքեր չունեմ ասելու, որ այ ես չեմ հավատում ... Շատ կարճ ժամանակ հետո կերևա: Շուկաները ցույց կտան՝ լրացուցիչ մրցակիցներ, ներկրողներ մտե՞լ են, թե՞ ոչ: Պետք է սպասենք: Երկու օր առաջ է այդ հայտարարությունն արվել: Ես՝ որպես պրագմատիկ գործիչ, չեմ կարող կասկածել»,- նշեց Մելքումյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ