Զախարովան մեկնաբանել է Հայաստանին «Իսկանդեր» համակարգեր տրամադրելու հարցը
Ռուսաստան
Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի հետ' հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունը: Այս մասին Sputnik-ի ադրբեջանական ծառայությանն ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան' մեկնաբանելով ՌԴ կողմից Հայաստանին «Իսկանդեր» տեսակի հրթիռային համակարգերի տրամադրման մասին հարցը:
«Ես ռազմական փորձագետ չեմ, հետևաբար չունեմ առանձին մեկնաբանություն զենքի յուրաքանչյուր համակարգի վերաբերյալ: Ինչ վերաբերում է մեր սկզբունքային դիրքորոշմանը, ապա մենք դա բազմիցս հստակեցրել են»,- ասել է նա:
Զախարովան հայտնել է, որ Հայաստանի հետ ռազմական համագործակցությունն իրականացվում է արտահանման վերահսկման ազգային համակարգի շրջանակում' հաշվի առնելով Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտականությունները:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար