Կրկին դանակահարություն Շիրակի մարզում․ 55-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
Արտակարգ Պատահար
Քիչ առաջ դանակահարության դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ ժամը 17։40-ին «Գյումրու ԲԿ» է տեղափոխվել Շիրակի մարզի Շիրակ գյուղի 55-ամյա բնակիչ Լյովա Հաջյանը։
Տղամարդը «Գյումրու ԲԿ» է տեղափոխվել կրծքավանդակի ծակած-կտրած վերքով, ճակատային հատվածի և քթի սալջարդերով։
Ստացված վնասվածքներից տղամարդը մահացել է։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Շիրակի մարզի Հառիճ գյուղում էլ համագյուղացիների միջև վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ։ Դանակահարված տղամարդը հիվանդանոցում է՝ վերակենդանացման բաժանմունքում։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ