Հուսով եմ` Անգլիայում ականատես չենք լինի նրան, ինչ տեղի ունեցավ «Ռեալում». Չավին` Մոուրինյուին
Սպորտ
«Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինուին խորհուրդ է տվել ուրիշների հետ պատերազմելու փոխարեն՝ կենտրոնանալ ֆուտբոլի վրա:
«Երբեմն, երբ Մոուրինյուի մոտ գործերը վատ են ընթանում, նա պատերազմ է փնտրում, այլ ոչ թե փորձում է ֆուտբոլ խաղալ: Ինչպես, օրինակ, դա նրա հետ տեղի ունեցավ «Ռեալ»-ում: Հոսով եմ` Անգլիայում նման պահվածքի կրկին ականատես չենք լինի», -Չավիի խոսքը մեջբերում է Mirror-ը:
Մոուրինյուի ղեկավարած «Ռեալ»-ը լարված հարաբերություններ ուներ «Բարսելոնա»-ի հետ ինչպես դաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Բացի դրանից՝ պորտուգալացի մասնագետը կոնֆլիկտ ուներ նաև մադրիդյան թիմի անդամների, մասնավորապես, թիմի այդ շրջանի ավագի՝ Իկեր Կասիլյասի:
Մոուրինյուն «Մանչեսթեր Յունաթեդ»-ը գլխավորել է այս մրցաշրջանի մեկնարկից առաջ: Անգլիայի առաջնության 9 տուրերից հետո մանչեսթերյան թիմը 14 միավորով 7-րդ տեղում է:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու