Վնասվածքի պատճառով Կլիչկոն 2016թ.-ին այլևս ռինգ դուրս չի գա
Սպորտ
Ծանր քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն այս տարի այլևս ռինգ դուրս չի գա: Բռնցքամարտիկը ոտքի վնասվածք է ստացել: Այս մասին տեղեկացնում է ESPN-ն:
Կլիչկոն պետք է մարտ անցկացներ այս տարվա դեկտեմբերի 10-ին և բանակցում էր IBF վարկածով աշխարհի չեմպիոն Էնտոնի Ջոշուայի հետ:
Մարտը, սակայն, հավանաբար տեղի կունենա 2017թ-ին:
Կլիչկոն պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում հաղթել է 64 մենամարտում, որոնցից 53-ը՝ նոկաուտով, և կրել է 4 պարտություն:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու