Այս իրավիճակը երեխաների համար չէ, այլ տղամարդկանց, և մենք պետք է տղամարդ լինենք. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն գավաթի խաղարկության շրջանակներում «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղից առաջ անդրադարձել է առաջնությունում թիմի անհաջողություններին:
«Կնախընտրեի, որ հաջորդ խաղը լիներ առաջնությունում, որտեղ մեր գործերն այնքան էլ հարթ չեն ընթանում: Առաջատարներին զիջում ենք վեց միավորով: Շատ ծանր գրաֆիկ ունեինք: Միավոր ենք կորցրել նույնիսկ «Սթոք Սիթի»-ի դեմ խաղում, որի ժամանակ հիանալի էինք խաղում: Հիմա պետք է հաղթենք: Չեմ ասի, թե առջևում հեշտ խաղեր են, բայց «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պետք է հաղթի «Բյորնլի»-ին, «Սուոնսի»-ին, «Վեսթ Հեմ»-ին, «Սանդերլենդ»-ին, «Միդլսբրո»-ին:
Առաջին հնգյակի թիմերը միմյանց դեմ են խաղալու և չեն խուսափի միավոր կորցնելուց, այնպես որ՝ մենք մնում ենք պայքարի մեջ: Շատ տխուր ենք, բայց այս իրավիճակը երեխաների համար չէ, այլ տղամարդկանց, և մենք պետք է տղամարդ լինենք և պատրաստվենք հաջորդ խաղին», — Մոուրինյուի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
Գավաթի խաղարկության 4-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»—«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 26-ին:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու