Երևանի պետական բանկի նախկին շենքը (լուսանկար)
Գիտություն և Մշակույթ
Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ներկայացնենք պատմական Երևանի պահպանված մի հուշարձան ևս. Արամի և Կողբացի փողոցների խաչմերուկին, Մաշտոցի պուրակի հարևանությամբ գտնվող անկյունային այս շենքում է 20-րդ դարի սկզբին տեղակայված եղել պետական բանկը: Կայսերական պետական բանկի Երևանի մասնաճյուղը բացվել էր դեռևս 1893 թվականին, իսկ 1902-ին ավարտվեց բանկի գլխավոր գրասենյակի երկհարկանի այս կառույցի շինարարությունը, որի ճարտարապետներն էին Վասիլի Միրզոյանն ու Նիկոլայ Կիտկինը: 1930-ականների սկզբին ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի կողմից շենքը վերակառուցվեց՝ ավելացվեցին երրորդ հարկն ու ձախակողմյան հատվածը: Նշենք, որ 1918-1920 թթ. այս շենքում է գործել անկախ Հայաստանի առաջին պետական կենտրոնական բանկը: 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին այն ծառայում էր որպես հոսպիտալ»:




















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)