ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Այլ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ի, ժամը 10.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Սպիտակ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Վանաձոր-Սպիտակ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր (Ջաջուռի ոլորանների հատված) ավտոճանապարհներին և Վարդենյանց լեռնացքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Ջերմուկ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Լարսի անցակետը փակ է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ