«Corsican Circuit 2016» մրցաշար. Զավեն Անդրիասյանը կիսում է 2-4-րդ տեղերը
Սպորտ
Ֆրանսիայում շարունակվում է «Corsican Circuit 2016» մրցաշարը, որն այս տարի անցկացվում է 20-րդ անգամ:
Տեղի են ունեցել մրցաշարի 4-րդ տուրի պարտիաները. Զավեն Անդրիասյանը հաղթել է Վիկտոր Միխալևսկուն, իսկ Տիգրան Ղարամյանը ոչ-ոքի խաղացել Միխայիլ Անտիպովի հետ: 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Մոիսեենկոն, ով 4 հնարավորից վաստակել է 4 միավոր: Զավեն Անդրիասյանը, Անտոն Կորոբովը և Բոգդան-Դանիել Դեաչը վաստակել են 3.5-ական միավոր և կիսում են 2-4-րդ հորիզոնականները: Տիգրան Ղարամյանն իր ակտիվում գրանցել է 3 միավոր և կիսում է 5-12-րդ հորիզոնականները: Այսօր մրցաշարում տեղի կունենան 5-րդ և 6-րդ տուրերը:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու