ՄԻՊ-ը Խորվաթիայում կմասնակցի Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի վեհաժողովին
Արտաքին Քաղաքական
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով մեկնել է Խորվաթիա՝ մասնակցելու հոկտեմբերի 26-29-ը Զագրեբում կայանալիք Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի գլխավոր վեհաժողովին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ այցի ընթացքում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատարի, Վրաստանի հանրային պաշտպանի, ՄԱԿ-ի Ռասսայական խտրականության վերացման կոմիտեի ներկայացուցիչների, ինչպես նաեւ բարձրաստիճան այլ անձանց հետ:
Քննարկումների օրակարգում ընդգրկված են տարբեր տարածաշրջաններում եւ ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին