Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

Հանելուկային Լեռնիկ Ալեքսանյանը

Վերլուծական

Արդյոք ովքե՞ր են…

Պատգամավորներ են, ովքեր նստած ԱԺ փափուկ աթոռներին, երևի թե հանուն ազգիս բարօրության կամ ի շահ իրենց՝ օրենքներ են ընդունում ու մերժում, ասում, խոսում, քննարկում ու քննարկվում…

Արդեն 4 տարի է՝ 131 պատգամավոր ապրում է մեր վճարած հարկերի շնորհիվ ու երևի թե սրտատրոփ սպասում 2017-ին. մեկ էլ տեսար՝ վերընտրվեց, մեկ էլ տեսար…

Քանի որ հաշված ամիսներ են մնացել մինչեւ ԱԺ ընտրությունները, մենք շարունակում ենք վերհիշել նրանց գործունեությունը՝ մեկ առ մեկ ներկայացնելով նրանց անցած ուղին:

ԼՈւՐԵՐ.com-ի դիտակետում հայտնված հաջորդ պատգամավորը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն է:

Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 16-ին, Արարատի շրջանի Արարատ գյուղում:

1974թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1985թ.՝ ԽՄԿԿ ԿԿ առընթեր Բաքվի կուսակցական բարձրագույն դպրոցը:

Ճարտարագետ-մեխանիկ:

1974-1975թթ. դասավանդել է Արարատի ինդուստրիալ-տեխնիկական տեխնիկումում: 1975-1980թթ. աշխատել է Արարատի գազի վարչությունում՝ որպես գլխավոր մեխանիկ, 1980-1983թթ. եւ 1985-1990թթ.՝ ՀԿԿ Արարատի շրջկոմում կուսակցական տարբեր պաշտոններ է զբաղեցրել: 1990-1993թթ. եղել է Արարատի շրջանի կապի հանգույցի պետ, 1993-1996թթ.՝ Արարատի շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, 1996-1998թթ.՝ Արարատի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանշինբաժնի վարիչ, 1998-1999թթ.՝ Արարատի փոխմարզպետ:

1998-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 111 ընտրատարածք): «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 34 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

«Միասնություն» խմբակցության անդամ:

2003-2007թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ՀՀԿ խմբակցության անդամ:

2007-2008թթ. զբաղվել է հողագործությամբ:

06.10.2008-31.05.2012թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 08.12.2008-31.05.2012թթ.՝ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:

2014թ. ապրիլի 18-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով, Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Լեռնիկ Ալեքսանյանն այն պատգամավորներից է, առանց որոնց ԱԺ-ն այլևս ոչ մի կերպ չենք կարող պատկերացնել: Նա հավերժ պատգամավոր է՝ 1998-ից մինչ օրս. մի ամբողջ բանական կյանք:

Հարցն այն է, որ պարոն պատգամավորը երբևէ բանական-օրենսդրական նախագծերով հանդես չի եկել: 18 երկար ու ձիգ տարիների ընթացքում Ալեքսանյանը երբեք չի փայլատակել:

Այսինքն՝ ոչ թե 18, այլ՝ 16… Դե 2012-ին նա չհայտնվեց ԱԺ-ում, սակայն երկու տարի անց նրա աստղը կրկին բոցավառվեց, երբ Հովիկ Աբրահամյանը լքեց խորհրդարանը:

2014թ.-ի ապրիլին ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված ԱԺ արդեն նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել էին ՝ ապրիլի 13-ին վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Արդեն ապրիլի 18-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ հրավիրեց ու Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ի թափուր մանդատը բաժին հասավ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին՝ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանին:

Վերջ: Նա կրկին պատգամավոր է, որ հասցրել էր մինչ մանդատ վերցնելը հանդիպել լրագրողներին ու լուրջ հայտարարություն անել.
«Շատերը ԱԺ-ի գործունեությունը պատկերացնում են ամբիոնից խոսելը, իսկ ես ցանկանում եմ հանձնաժողովներում աշխատել: Այսինքն' քիչ խոսել, շատ աշխատել և կոճակ սեղմել՝ քվեարկություններին մասնակցել»…
Պատգամավորն իր խոսքի տերն է:

Parliamentmonitoring.am կայքի տվյալներով՝ մինչ օրս պատգամավորը տվել է ընդամենը 4 հարց, ունեցել 6 ելույթ: Փոխարենը՝ շատ ակտիվ քվեարկել է: 543 անգամ՝ կողմ: Ընդամենը 2 անգամ է դեմ եղել, մեկ անգամ էլ ձեռնպահ է մնացել:

Ի դեպ, նրան կարելի է դասել ամենապարտաճանաչ պատգամավորների շարքին՝ նիստերին հաճախելու առումով: Ալեքսանյանն ունի ընդամենը 2 բացակա:

Դե, մեծ մարդ է, հիվանդանալ կա, բան կա, վերջիվերջո՝ գործեր ունի. Արարատի մազրում գյուղատնտեսական բիզնեսով է զբաղվում:

Ալեքսանյանը չի փայլում նաև ֆինանսական եկամուտներով՝ պարբերաբար հարցազրույցներ տալով, սիրում է խոսել իր փոքրիկ ծիրանի այգու մասին, ասել, որ վարկով է մեքենա գնել…

Դարի հարցն է մնում, թե այդ ո՞ր գերբնական ուժի շնորհիվ է Լեռնիկ Ալեքսանյանը պահում իր մանդատը, եթե նրանից օգուտ չունի ո՛չ ժողովուրդը, ո՛չ էլ իշխանությունը: Ընդամենը քվեարկելով՝ լավություն չես անի:

Հարուստ կոճակ սեղմողներ շատ կան:

Անի Սահակյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press
Ամենադիտված