«Ինչո՞ւ եք ուզում, որ ես մեկնաբանեմ, թե ով ում հետ է ուժեղ». Ստեփան Մարգարյանը՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին
Քաղաքական
ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը չի ցանկանում մեկնաբանել Գագիկ Ծառուկյանի վերադարձը: Նա նույնիսկ տեղեկություն էլ չունի, թե Գագիկ Ծառուկյանն ինչ մտադրություններ ունի, սակայն կարծում է, որ կոռեկտ չէ խոսել մի բանի մասին, որի իրավունքը նույնիսկ չունի:
«Մենք շատ հարգում ենք Գագիկ Ծառուկյանին: Նա բավականին մեծ ներդրում ունի այս երկրում և հասարակության համար շատ գործեր արել ու անում է: Նա շարունակում է իր նպաստը բերել տարբեր բնագավառներում, բայց քաղաքականությունից նա գնացել է իր հայտարարությամբ և կարող է գալ իր հայտարարությամբ: Այլ բոլոր տիպի ենթադրությունները մեկնաբանել կոռեկտ չեմ համարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:
Ստեփան Մարգարյանը շեշտեց նաև, որ երբ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի իր վերադարձի մասին, կձևավորվի բոլորովին այլ իրավիճակ, իսկ մինչ այդ՝ այդ մասին խոսելն անիմաստ է համարում:
Հարցին՝ եթե նա վերադառնա, կշարունակե՞ք նրա հետ համագործակցությունը, պատգամավորը նշեց, որ եթե-ներով հարցերին չի պատասխանում. «Եկեք եթե-ներով չխոսենք: Ի՞նչ է նշանակում՝ «եթե նա վերադառնա»: Կհայտարարվի, մենք մեր գնահատականը կտանք: Ինչո՞ւ եք ուզում, որ ես մեկնաբանեմ, թե ով ում հետ է ուժեղ: Ես կարող եմ իմ կողմից իմ ընկերների և իմ կուսակցության մասին խոսել»,- եզրափակեց նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ