Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

Պատերազմի վտանգը չվերացավ

Վերլուծական

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի վերջին կանգառը Երևանն էր, որտեղ երեկ նրանք հանդիպումներ ունեցան Հայաստանի նախագահի, ԱԳ և ՊՆ նախարարների հետ: Այսօր արդեն ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունն ամփոփել է տարածաշրջանային այցի արդյունքները, ըստ էության չարձանագրելով որևէ առաջընթաց:

Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի լավատեսությունը, թե հնարավոր կլինի հասնել Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև երրորդ հանդիպման կազմակերպմանն, ի չիք դարձավ և առավելագույնն, ինչին հասան համանախագահները, Նալբանդյան-Մամեդյարով հնարավոր հանդիպումն է, որը կարող է տեղի ունենալ Համբուրգում, դեկտեմբերի 8-ին և 9-ին կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների հերթական հավաքի շրջանակներում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էական առաջընթացի չհասան, անգամ այն հարցերում, որոնք վերաբերվում են Վիեննայում և  Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, այդ թվում՝ հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների ներդրմանը:

Այս համատեքստում իսկապես հասկանալի չէ, թե ինչը պետք է լինի Սարգսյան-Ալիև ենթադրյալ հանդիպման օրակարգը: Հատկապես այն պարագայում, որ ապրիլյան պատերազմն ավելի է կոշտացրել կողմերի դիրքորոշումները՝ կարգավորման հարցում: 

Համանախագաներն ասում են, թե նոր առաջարկներ չունեն և բանակցային սեղանին են այն լուծումները, որոնք քննարկվել են տարիներ շարունակ: Այդ լուծումներն, անկախ փոփոխվող անուններից, ենթարկվում են նույն տրամաբանությանը, իրենց հիմքում ունենալով «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևը: Զուր է Ուորլիքը ոգևորվում, թե Ալիևը բանակցային օրակարգ է բերում ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը, Արցախին առավելագույնը ինքնավար հանրապետության կարգավիճակ խոստանալով:

Ադրբեջանի ղեկավարը ոչ թե բանակցային միջավայր և քննարկումների դաշտ է ստեղծում, այլ՝ ԼՂՀ-ի համար անհեթեթ կարգավիճակ առաջարկելով՝ հող է նախապատրաստում իր հնարավոր ռազմական արկածախնդրության համար: Կարգավորման հին փաթեթն արդեն ակտուալ չէ նաև Երևանում. Հայաստանն ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով մի քանի անգամ հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում բանակցել «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևի շրջանակներում:

Եթե ամփոփենք պատկերը՝ համանախագահներն այս պահին չունեն նոր լուծումներ, իսկ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները տրամագծորեն հակադիր են բանակցային նոր օրակարգ ձևավորելու համար: Եթե չկա կարգավորման գործընթաց, և հակամարտության կողմերի մոտ գերիշխում է անտագոնիզմը, ապա մեծանում է պատերազմի վերսկսման վտանգը: Դիվերսիոն ներթափանցման փորձերը և ռուսական խաղաքարտն Ադրբեջանն ակտիվորեն խաղարկել է ապրիլյան պատերազմից առաջ: Անցած շաբաթ Բաքուն դարձյալ օգտագործեց այդ հնարքները: Եթե դիվերսիոն ներթափանցման փորձը հայկական զինուժի կողմից կանխվեց, ապա Ալիևը դեռ հույս ունի թարմացնել Մոսկվայի աջակցությունը:

Ըստ ամենայնի, Ադրբեջանի նախագահը ոգևորված էր ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր կառուցողական դերի մասին Լավրովի հնչեցրած հայտարարությունից: Թեև այն ռեալիզացիայի շանս չունի և ավելի շատ դիվանագիտական ժեստ է՝ Անկարային:

Ալիևն իր վերջին հարցազրույցով ակնարկում է ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորության մասին, եթե ԼՂ հարցում ստանա Մոսկվայի աջակցությունը կամ թարմացվի այսպես կոչված՝ «Լավրովի պլանը»: Իհարկե, բոլորն են հասկանում, որ իրական օրակարգում ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարց չկա: Մյուս կողմից՝ Ռուսաստանն այսօր չունի ռեսուրսներ ԼՂ հարցում միակողմանի լուծումներ պարտադրելու համար: Պատահական չէ, որ Ղարաբաղյան հակամարտությունն այսօր թերևս միակն է աշխարհում, որի կարգավորման միջնորդական ձևաչափում Վաշինգտոնն ու Մոսկվան ավելի շատ համագործակցում են, քան՝ հակադրվում:

ԱՄՆ-ը զբաղված է նախագահական ընտրություններով և իշխանության փոխանցման գործընթացով: Ռուսաստանը «մինչև ականջները» ներքաշված է սիրիական պատերազմում: Այս համատեքստում առաջիկայում դժվար է ակնկալել դիվանագիտական ակտիվություն ԼՂ խնդրում: Միով բանիվ՝ պատերազմի վտանգը ոչ միայն չեզոքացված չէ, այլ ավելի քան իրական է: Իլհամ Ալիևը նախաձեռնել է ընտանեկան բռնապետության հաստատման գործընթաց, որի քաղաքական լեգիտիմությունն, ըստ այդմ՝ նաեւ նրա իշխանության գոյությունը, վտանգված են առանց Ղարաբաղյան հարցում արձանագրված հաջողությունների:

Սարգիս Հակոբյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից
Ամենադիտված