Վարչապետի ոչ միանշանակ պատասխանը՝ «Նաիրիտ»-ի վերագործարկման հետ կապված
Քաղաքական
«Նաիրիտ» գործարանի վերագործարկման հետ կապված՝ Կառավարությանն ուղարկված ցանկացած առաջարկ հրապարակվելու է գործադիր մարմնի պաշտոնական կայքում:
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի հարցին:
«Մամուլում հնչած կամայական հայտարարությունները, որ ես ունեմ գործարանի վերագործարկման ծրագիր, մենք չենք կարող պատասխանել այդ գոյություն չունեցող ծրագրին: Եթե ցանկություն ունեք, պահանջեք, ներկայացնենք, որպես մասնագետ գնահատեք՝ որքանով է արդիական, կիրառական, իրագործելի, ու գուցե՝ հարցադրում չլինի»,- ասաց վարչապետը:
Մհեր Շահգելդյանն էլ արձագանքում առաջարկեց ստեղծել համապատասխան հանձնաժողով, որը կուսումնասիրի առաջարկները, բայց վարչապետը չհամաձայնեց՝ նշելով. «Պետք չէ ստեղծել հանձնաժողով: Մենք ունենք կառավարություն, ունենք հստակ պատասխանատուներ, ովքեր իրենց մասով պետք է պատասխանեն: Ռեգուլյար խմբերից, հանձնաժողովներից օգուտ չկա: Կլինի առաջարկ, կպատասխանենք, պատասխանը կլինի ոչ կոմպետենտ՝ մեզ քննադատեք»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ