WikiLeaks-ը փաստաթղթեր է հրապարակել Քլինթոնի «գլխի հետ կապված խնդիրների» վերաբերյալ
Այլ
WikiLeaks պորտալը նամակներ է հրապարակել Հիլարի Քլինթոնի «գլխի հետ կապված խնդիրների» վերաբերյալ: Փաստաթղթերը զետեղված են ազատ մուտք ունեցող կայքում: Դեմոկրատական կուսակցության ակտիվիստուհի եւ Քլինթոնի օգնական Հումա Աբեդինը նամակ է ուղարկել Քլինթոնի նախընտրական շտաբի հանգուցային անձանց, ներառյալ դրա ապագա նախագահին եւ Բարաք Օբամայի խորհրդական Ջոն Փոդեսթային:
«Նա ստիպված կլինի ավելի շատ օգտվել հուշումներից, նրա գլխի հետ կապված դեռ ամեն ինչ չէ որ կարգին է»,-ասված է տեքստում:
Հրապարակված փաստաթղթերը այսպես կոչված «Փոդեսթայի նամակների» հերթական մասնաբաժինն են, որոնք WikiLeaks-ում ներկայացվում են նամակների մի քանի տասնյակ հազարական խմբաքանակներով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ