Երկրպագուների սերն ավելին է, քան վատ արդյունքներն ու անհաջող մրցաշրջանները. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ հաղթանակը:
«Խաղացողներն արեցին հնարավոր ամեն բան և արժանի էին հաղթանակի: Անցյալ շաբաթ այնքան էլ հաջող չէր ամեն ինչ, բայց մենք պրոֆեսիոնալ ենք: Երկրպագուները դժգոհ էին արդյունքներից, սակայն այս խաղը լավ հնարավորություն էր նրանց ուրախացնելու համար և մենք արեցինք դա: Այս անգամ ավելի ուժեղ կազմով խաղացինք: Ես դեռ նման երկրպագուներ չէի ունեցել: Մենք «Չելսի»-ին պարտվում էինք 0:4 հաշվով, իսկ նրանք շարունակում էին մեզ աջակցել: Ցավում եմ, որ «Չելսի»-ի դեմ խաղում տխրեցրինք նրանց: Երկրպագուների սերն ավելին է, քան վատ արդյունքներն ու անհաջող մրցաշրջանները»,– Մոուրինյուի խոսքը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու