Գյուղնախարարն առաջարկի դեպքում պատրաստ է անդամակցել ՀՀԿ-ին
Քաղաքական
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կհամալրի Հանրապետական կուսակցության շարքերը, եթե նման առաջարկություն լինի: Այդ մասին նախարարը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
«Իսկ որեւէ վատ բան կա՞ այդ կուսակցության անդամը լինելու մեջ: Եթե այն ուզում է ինչ-որ բան փոխել դեպի լավը, մի՞թե վատ է»,- ասաց Առաքելյանը՝ ավելացնելով, որ կհամալրի ՀՀԿ-ի շարքերը, եթե նման առաջարկ լինի, եւ եթե կուսակցությանն անդամակցությունը կօգնի պետակա ն ծառայության արդյունավետությանը: «Ամեն դեպքում՝ պետք չէ մտածել, որ ես հրավերի եմ սպասում»,- ընդգծեց Առաքելյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ