Մոուրինյուն հիանալի մտածող է. Ռոնալդու
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է այն մասին, թե իր մարզիչներից ով է լավագույնը վերլուծում խաղը:
Պորտուգալացի ֆուտբոլիստն առանձնացրել է Ժոզե Մոուրինյուին, ում գլխավորությամբ մադրիդյան թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը (2010/11) Իպանիայի առաջնությունում (2011/12), երկրի սուպերգավաթի խաղարկությունում (2012թ.):
«Շատ մասնագետների մոտ եմ խաղացել, սակայն Մոուրինյուն եղել է հիանալի մտածող: Նա ամեն ինչ ուսումնասիրում էր մինչև ամենափոքր մանրուքները»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Coach Magazine-ը:
Մոուրինյուն «Ռեալը գլխավորել է 2010/2013թթ.:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու