«Յուվենթուսը» ցանկանում է ձեռք բերել Մխիթարյանին
Սպորտ
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է իտալական առաջատար ակումբի ուշադրության կենտրոնում:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձեն ձեռք բերել «Յուվենթուսը»:
Այս մասին հաղորդում է Calciomercato-ն:
Կայքը գրում է, որ թուրինյան թիմի երկրպագուների համար վատ նորություն կա՝ Մխիթարյանը չի պատրաստվում լքել «Մանչեսթերը»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Մխիթարյանը հնարավոր է՝ ձմռանը լքի մանչեսթերյան թիմը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու