Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լավագույն խաղացողն է. Մերսոն
Սպորտ
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստների մասին` անդրադառնալով նաև Հենրիխ Մխիթարյանին:
Ֆուտբոլային փորձագետը նշել է, որ Հայաստանի հավաքականի ավագը մանչեսթերյան թիմի լավագույն ֆուտբոլիստն է:
«Մոուրինյուն պետք է Մխիթարյանին վերադարձի կազմ: Սա իսկապես տարօրինակ է: Մոուրինյուն ասում է, որ Մխիթարյանը պետք է հավաքի օպտիմալ մարզավիճակ, սակայն ինչո՞ւ «Ֆեներբահչե»-ի դեմ հանդիպմանը 30 րոպե խաղաժամանակ չտրամադրեց: Հենրիխը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լավագույն խաղացողն է»,-Մերսոնի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու