Հայաստանում ավտորիտար ռեժիմը շարունակում է գործել. Զարուհի Փոստանջյան
Քաղաքական
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ամփոփելով խորհրդարանական շաբաթը, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ այս քառօրյայի ընթացքում ևս պարզ դարձավ, որ ՀՀ ավտորիտար համակարգը չի փոխվել ու չի փոխվում.
«Ավտորիտար համակարգն ուղղակի այսօր էլ շարունակում է մնալ ու գործել: Կառավարության փոփոխմամբ՝ փորձ է կատարվում մեղմել այն ատելությունը, որն առկա է այդ համակարգի նկատմամբ և ընդհանուր տնտեսական իրավիճակը»,- հայտարարեց պատգամավորը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարի խոսքով՝ վերջին քսանհինգ տարիների պատմությունը ցույց է տալիս, որ «խորհրդարային պապը»՝ ռոուսական ԿԳԲ-ն գործում է Հայաստանում, և, հետևաբար, այստեղ անկախ քաղաքականություն վարելու հնարավորություն առայժմ ոչ ոք չունի:
Իր խոսքում նա նաև կարևորեց կառավարության ծրագիրը, ինչպես նաև Ընտրական օրենսգրքի քննարկումը, որոնք, երկուսն էլ, ըստ Փոստանջյանի՝ ապազգային ծրագրեր են. «Ընտրական օրենսգիրքը դա ոչ թե մեր ազգային օրենսդրությունն է, այլ ծրագիր, որով ուզում են ժողովրդի մի մասին ներգրավել առաջիկա ընտրություններում: Դա ևս մեկ անգամ փաստում է այն, որ մենք լիարժեքորեն չենք կարող մասնակցել այդ ընտրություններին»,- հավելեց նա:
Ըստ պատգամավորի՝ առաջիկա ընտրությունները ևս լինելու են կլանային համակարգի ընտրություններ:
«Այս ընտրական օրենսդրությունը հնարավորություն չի տալիս մեր հայրենակիցներին՝ ունենալ իրենց պատգամավորներին հայոց խորհրդարանում: Այս օրենսդրությունը դա բացառում է»,- եզրափակեց նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ