Ամեն ինչ անելու եմ` թիմին օգնելու համար. Մխիթարյանը` «Յունայթեդ»-ի մասին
Սպորտ
Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է կարգավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում իր կարգավիճակը: Ֆուտբոլիստը ինտենսիվորեն մարզվում է և ցանկանում է միանալ թիմին: Կիսապաշտպանը հունվարին ակումբը լքելու որևէ մտադրություն չունի: Այս մասին գրում է mirror-ը:
«Նշանակություն չունի` ինձ համար 38 միլիոն են վճարում, թե 40. այն ինձ համար խաղաժամանակ չի երաշխավորում: Մարզումներին անում եմ ամեն հնարավորը՝ թիմում տեղ ստանալու համար: Չեմ կարծում, որ բոլոր խաղերին մասնակցելու եմ, դա պայմանավորված է մարտավարությամբ և մրցակցից: Սակայն, ամեն ինչ անելու եմ թիմին օգնելու համար»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է mirror-ը:
Մխիթարյանը Անգլիայի ընթացիկ առաջնությունում մանսակցել է 4 խաղի, դաշտում անցկացնելով ընդհանուր առմամբ րոպե:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու