Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

Տնտեսական զարգացման նախարարը «սխալ է հանում» վարչապետ Կարեն Կարապետյանին

Վերլուծական

Մենաշնորհների դեմ պայքարն այս կառավարության հռչակած առաջնահերթություններից մեկն է: Եթե խնդիրը դիտարկենք քաղաքական և հասարակական սպասումների տեսանկյունից, ապա հենց այս հարցում կառավարության հաջողությունը կամ անհաջողությունն են դառնալու Կարեն Կարապետյանի կաբինետի գործնեության գնահատման չափանիշը: Օրինակ, քաղաքական ուժերը չեն հավատում, որ կառավարությունն իրականում կպայքարի մենաշնորհների դեմ, որովհետև կարծում են, թե մոնոպոլիստ օլիգարխներն այս իշխանության հիմնական հենարաններն են, որոնք ընտրությունների ժամանակ ապահովում են անհրաժեշտ «տոկոս խփելու» գործառույթը:

Հասարակության մի ստվար հատված հավատում է Կարեն Կարապետյանին, սակայն հասարակ մարդկանց համար մենաշնորհների բացակայությունն առաջին հերթին նշանակում է կենսական անհրաժեշտության սննդամթերքի գների նվազում: Առայժմ նման բան չկա և կարելի է արձանագրել, որ հակամենաշնորհային քաղաքականությունը տակավին ոչ թե իրականություն է, այլ սպասումներ առաջացնող ցանկություն: Կառավարությունը մենաշնորհների դեմ արդյունավետ կպայքարի, եթե առնվազն համարձակություն ունենա ընդունել դրանց առկայությունը: Վարչապետ Կարեն Կարապետյանն իր հեռուստատեսային հարցուպատասխանի ժամանակ կարծես թե ընդունեց, որ հատկապես ներդրումների ոլորտում կան մենաշնորհներ և անձամբ երաշխավորեց, որ այսուհետ ցանկացած մարդ կարող է իր ուզած ապրանքը ներկրել: Կարեն Կարապետյանը նույնիսկ հորդորեց, որ խոչընդոտի դեպքում մարդիկ կարող են անձամբ զանգահարել իրեն: Վարչապետի այս թափանցիկ ակնարկը մի կողմից խոստովանություն էր, որ ներկրումների ոլորտում խայտառակ վիճակ է և միայն օրենքը չի կարող խնդիր կարգավորել, մյուս կողմից՝ քողարկված մարտահրավեր էր օլիգարխիկ համակարգին, որ այսուհետ խաղի այլ կանոններ են գործելու: Սակայն ընդամենը մի քանի օր անց Կարեն Կարապետյանի խոսքերն ամբողջովին սրբագրեց տնտեսության զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, պնդելով, որ «մենք երբևիցե ներկրումների սահմանափակում չենք ունեցել»: Ստացվում է, որ կառավարության առանցքային նախարարը հակադրվում է վարչապետին: Կամ էլ, մենք գործ ունենք ավելի տխուր իրականության հետ, երբ վարչապետը PR-ի նկատառումներից ելնելով, հասարակությանը հաճո արտահայտություններ է անում, իսկ նրա ենթական անմիջապես մեսիջ է հասցեագրում օլիգարխներին, թե անհանգստանալու կարիք չունեն: Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությունները դառնում են երկակի ստանդարտի կրող, հանրային կարծիքը մանիպուլացնելով, իրականում հանրության շահերի դեմ գործելով:

Եթե այսպես շարունակվի, ապա կկրկնվի Տիգրան Սարգսյանի պատմությունը, երբ գեղեցիկ գաղափարների ստվերում Հայաստանի ժողովրդի թշվառ և անօգնական վիճակն էր: Այնպիսի տպավորություն է, որ վարչապետը ժողովրդահաճո խոստումներ է տալիս, առաջիկա ընտրություններում իշխանության համար քվեներ ապահովելու նպատակով:

Սա շատ պրիմիտիվ է՝ հար և նման «պրիմիտիվ գողության» այն սխեմային, որի մասին խոսում էր վարչապետը:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից
Ամենադիտված