Մինսկում ընթանում է ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների հանդիպումը
Արտաքին Քաղաքական
Բացելով նիստը՝ Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը նշել է, որ նեղ կազմով հանդիպմանը քննարկվելու են Բիշքեկում ԱՊՀ-ի երկրների ղեկավարների վերջերս կայացած հանդիպման արդյունքներով պատրաստված առաջին փաստաթղթերը:
«Այսօր մենք կքննարկենք ժամանակակից իրողություններին ԱՊՀ-ի ադապտացման վերաբերյալ Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի որոշումների իրագործման առաջին փաստաթղթերը»,-ասել է նա:
«Դեռ շատ բան կա անելու համագործակցությունն ամրապնդելու համար. անհրաժեշտ է ճշտել ԱՊՀ-ի լիազոր մարմինների ոլորտները, օպտիմալացնել եւ բարձրացնել ճյուղային կառույցների աշխատանքի արդյունավետությունը, ապահովել ֆինանսական ռեսուրսների օգտագործման խնայողությունն ու արդյունավետությունը»,-նշել է Բելառուսի կառավարության ղեկավարը:
Նեղ կազմով նիստին մասնակցում են նաեւ Հայաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Մոլդովայի փոխվարչապետները եւ ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը: Նեղ ձեւաչափով հանդիպմանը ՈՒկրաինան ենրկայացված չէ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին