Երբ ակումբը հաղթանակը նվիրում է միակ երկրպագուին (լուսանկար)
Սպորտ
Շվեդիայի առաջնության հերթական տուրում հետնապահ «Եֆլե»-ն հյուրնկալվել է «Կալմար»-ին: Հանդիպմանը հյուրերի երկրպագուներից ներկա է եղել միայն մեկ հոգի:
Թիմը վերջին անգամ հաղթել է 10 տուր առաջ, այդ պատճառով էլ երկրպագուները չեն հավատացել «Եֆլեն»-ի հաղթանակին և չեն մեկնել թիմի խաղը դիտելու:
Հանդիպման 87-րդ րոպեին թիմին հաջողվել է հաշվի մեջ առաջ անցնել և հաղթանակ տոնել: Ներկա գտնվող 4371 հանդիսականներից միայն մեկն է ուրախացել:
«Եֆլե»-ի ֆուտբոլիստները չեն մոռացել իրենց հավատարիմ երկրպագուին և գոլը տոնելու համար մոտեցել են նրան:



















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու