Երեք ֆուտբոլիստ լքեցին «Արարատ»-ը
Սպորտ
«Արարատ»-ը երկկողմ համաձայնությամբ խզեց պայմանագրերը երեք ֆուտբոլիստների հետ:
Այլևս մեր թիմի խաղացողներ չեն կոտդիվուարցի պաշտպան Սուլեյման Կոնեն, կամերունցի կիսապաշտպան Ումարու Կաինան և ամերիկացի հարձակվող Կիրիան Նվաբուեզեն:
Կոնեն 39 հանդիպում է անցկացրել «Արարատ»-ի կազմում՝ Հայաստանի առաջնությունում դառնալով մեկ գոլի հեղինակ: Կաինան 2 գոլի հեղինակ է դարձել «Արարատ»-ի կազմում անցկացրած 40 խաղում, իսկ Նվաբուեզեն առաջնության 17 խաղում 3 գոլ է հեղինակել: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու