«Հրապարակ». Հեռուստաընկերության վաճառքը չի կայացել. գնի շուրջ չեն բարիշել
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ի տեղեկություններով, «Արարատ» հեռուստաընկերության վաճառքն «Արմենիայի» նախկին սեփականատեր Բագրատ Սարգսյանին տեղի չի ունեցել բիզնես-պատճառներով՝ գնի շուրջ չեն բարիշել: Բանն այն է, որ «Արարատը», որը «Լայմ» հեռուստաընկերության «իրավահաջորդն» է, նրանից ժառանգել է 1,5 միլիոն դոլար պարտք. «Լայմի» նախկին գործադիր տնօրեններից մեկը «փախել» է ԱՄՆ, մյուսը' Ռուսաստան, իրավական կնճռոտ խնդիրներ են առաջացել: Վաճառքի համար արված աուդիտից հետո այս խնդիրները ջրի երես են ելել, ու գործարքն այս պահին չեղարկվել է։ «Վաճառքը, բոլոր դեպքերում, տեղի կունենա, սակայն շատ ավելի ուշ»,- ասաց աղբյուրը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ