Համալրում «Ալաշկերտի» մարզչական շտաբում
Սպորտ
«Ալաշկերտի» մարզչական շտաբը համալրեցին Կարեն Բարսեղյանն ու Արամ Ոսկանյանը: Նրանք պայմանագրեր ստորագրեցին ակումբի հետ 1,5-ական տարի ժամկետով: Կարեն Բարսեղյանն ու Արամ Ոսկանյանը ճանաչված մասնագետներ են մեր հանրապետությունում: Մասնավորապես, Կարեն Բարսեղյանը տակավին վերջերս գլխավորում էր Հայաստանի երիտասարդական հավաքականն ընտրական ցիկլի ավարտական հատվածում, իսկ Արամ Ոսկանյանը ներկայումս Հայաստանի մինչև 19 տարեկանների պատանեկան հավաքականի մարզիչն է: Երկու մարզիչներն էլ ունեն մարզչական ''PRO'' կարգ:
Տեղեկացնենք, որ ալաշկերտցիներն առաջին մարզումն են անցկացրել նորանշանակ մարզիչների ղեկավարությամբ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու