ԱՄՆ-ն ծախսել է ավելի քան 17 մլրդ դոլար ռազմական հետախուզության գործունեության վրա
ԱՄՆ
Պենտագոնը հրապարակել է ռազմական հետախուզության համար տրամադրվող 2016 թվականի բյուջեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:
«Ընդհանուր ծախսերը' ներառյալ եւ բազային բյուջեն, եւ արտաքին ծախսերը, կազմել են 17.7 մլրդ դոլար»- ասված է ԱՄՆ ռազմական գերատեսչության պաշտոնական կայքում:
Ինչպես նշված է կայքում, Պենտագոնը չի կարծում, որ թվերի հանրայնացումը սպառնալիք է ներկայացնում գաղտնի ռազմական հետախուզության գործունեությանը, այնուամենայնիվ այլ տվյալներ չեն հրապարակվելու:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)