Ադրբեջանում 16 տարեկան դեռահասն ինքնասպանություն է գործել
Ադրբեջան
Ադրբեջանի Բարդայի շրջանի 16- ամյա բնակիչը ինքնասպանությամբ վերջ է տվել կյանքին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
2000 թվականին ծնված Մյուբարիզ Խալաֆովը ինքնասպանությունը գործել է Քարադաղ գյուղում գտնվող իրենց տանը, որտեղ ապրել է ընտանիքի հետ:
Դեպքի հանգամանքները ճշտելու կապակցությամբ հետաքննություն է սկսել:
Ադրբեջանի ընտանիքի, կանանց եւ երեխաների խնդիրների գծով պետական կոմիտեի երեխաների խնդիրների բաժնի խորհրդատու Փարվիզ Ալիեւը «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտարարել էր, որ անցած բոլոր տարիներին ինքնասպանության դիմած երեխաների մեջ գերակշռել են տղաները: Նրանք ավելի շատ ինքնասպանության են դիմում հասունացման շրջանում:
Ադրբեջանի Առողջարարական հոգեբանական կենտրոնի տնօրեն Ֆուադ ԻսմայիլովըԱՊԱ-ին հայտնել էր, որ Ադրբեջանում յուրաքանչյուր 100 հազար մարդուն 5 ինքնասպանության դեպք է ընկնում (մոտ' 500): Նա ծնողներին խորհուրդ է տվել երեխաների մոտ զգացմունքային եւ վարքային փոփոխություններ նկատելու դեպքում անպայման դիմել մասնագետներին՝ հոգեբաններին եւ հոգեբույժներին:
Վերջին տարիներին Ադրբեջանում բոլոր տարիքային խմբերի քաղաքացիների ինքնասպանությունների թիվն այնքան արագորեն է աճել, որ այն աշխարհում արդեն ճանաչվում է որպես «ինքնասպանությունների երկիր»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ