Բաքվում տղամարդը հրկիզել է նախկին կնոջը
Ադրբեջան
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի բնակիչ Ջեյհուն Զեյնալովը բենզին լցնելով իր նախկին կնոջ' Արզու Զեյնալովայի վրա, հրկիզել է նրան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին Բաքվի Խազար թաղամասում գտնվող ռեստորաններից մեկի հարեւանությամբ:
Արզու Զեյնալովան տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր:
Տղամարդը ձերբակալվել է դեպքի վայրում, հարուցվել է քրեական գործ:
Ադրբեջանում վերջին շրջանում ընտանիքի անդամների՝ միմյանց նկատմամբ կատարվող հանցագործությունների թիվը աճել է:
Հոգեբանները դրա գլխավոր պատճառներից մեկը համարում են Ադրբեջանում սկսված խորը տնտեսական ճգնաժամի պատճառով բնակչության շրջանում ագրեսիայի աճը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ