Մոուրինյուի և Էրերայի հեռացումը. «Յունայթեդը» կրկին չհաղթեց (լուսանկարներ, տեսանյութ)
Սպորտ
Անգլիայի առաջնության 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց «Բյորնլիին»:
Հանդիպմանը գոլեր չգրանցվեցին, փոխարենը եղան հեռացումներ: Առաջին խաղակեսի ավարտից հետո հանդիպման գլխավոր մրցավար Մարկ Կլատենբուրգին էմոցիոնալ կերպով ինչ-որ բան ապացուցելու պատճառով Ժոզե Մոուրինյուն հեռացվեց տեխնիկական գոտուց:
Իսկ 68-րդ րոպեին երկրորդ դեղինը ստացավ և դաշտը լքեց Անդրե Էրերան: Հանդիպմանը խաղաժամանակ ստացավ Ուեյն Ռունին, ով դաշտ մտավ 73-րդ րոպեին:
Այս խաղից հետո մանչեսթերյան ակումբը 15 միավորով Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին:
Манчестер Юнайтед - Бернли 0:0. Обзор матча. АПЛ 2016/17. 10 тур. от GOALTIME - ФУТБОЛЬНЫЕ ОБЗОРЫ на Rutube.


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու