Երևանում «Շանթ» ռեստորանային համալիրի տնօրենը Hyundai-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. shamshyan.com
Հասարակություն
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Hyundai մակնիշի 160 OR 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Հասրաթյան փողոցում՝ «Շանթ» գործարանի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրերթի ենթարկվածը, ով փողոցը անցնելիս է եղել չնախատեսված վայրով, տեղափոխվել է «Արմենիա բժշկական կենտրոն»։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից դեպքի վայր պետք է ժամանի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ