Մխիթարյանի վերադարձի հարցը բացարձակապես չի քննարկվում «Բորուսիա»-ում. Վատցկե
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հերթական անգամ անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի հնարավոր վերադարձին`դորտմունդյան թիմ:
Վատցկեն նշել է, որ իրենք կիսապաշտպանին վերադարձնելու նպատակ չունեն:
«Չեմ հասկանում` ինչո՞ւ Մխիթարյանը պետք է վերադառնա «Բորուսիա»: Նա լիարժեք գիտակցում էր իր արած քայլը: Այնպես որ՝ նրա վերադարձի հարցը բացարձակապես չի քննարկվում «Բորուսիա»-ում, — Վատցկեի խոսքը մեջբերում է Sky.de-ն:
Նշենք, որ անգլիայի առաջնության 10 տուրերի արդյունքում կիսապաշտպանը մասնակցել է 4 խաղի, որոնցից միայն մեկում է եղել մեկնարկային կազմում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու