Այսօր Նազիկ Ավդալյանի ծննդյան օրն է
Սպորտ
Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը:
Ավդալյանը ծնվել է 1986 թ-ին՝ Գյումրի քաղաքում: 2009 թվականին Հարավային Կորեայում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում դարձել է աշխարհի չեմպիոն: 2008 և 2016թթ-ի Եվրոպայի չեմպիոն է: 2009թ-ին Ավդալյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերում Նազիկ Ավդալյանը երկամարտի 242 կգ արդյունքով գրավել է 5-րդ հորիզոնականը:
Շնորհավորում են հայուհուն ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում նորանոր հաղթանակներ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու