Դահուկասպորտի ֆեդերացիան նոր նախագահ ունի
Սպորտ
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի հերթական համաժողովի ժամանակ ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել Արթուր Հարությունյանը:
«Մեզ համար մեծ անակնկալ էր պարոն Երիցյանի հեռանալու որոշումը: Նա նշեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով է որոշել լքել ֆեդերացիայի նախագահի պաշտոնը: Հենց նա էլ առաջարկեց ֆեդերացիայի փոխնախագահ Արթուր Հարությունյանի թեկնածությունը, ով միաձայն ընտրվեց ֆեդերացիայի նախագահ: Հաշվի առնելով դահուկասպորտում ունեցած ներդրումը, մարզաձևերի զարգացման և մասսայականացման գործում մեծ ավանդը' համաժողովի պատվիրակների առաջարկով՝ միաձայն, ֆեդերացիայի պատվավոր նախագահ ընտրվեց Արմեն Երիցյանը»,- ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Համաժողովի ընթացքում ներկայացվել է նաև ֆեդերացիայի կատարած աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: Կազմվել է նաև գալիք մրցաշրջանի մրցաշարերի և մարզական միջոցառումների ընդհանուր ցուցակը: Արթուր Հարությունյանը Ծաղկաձոր քաղաքի քաղաքապետն է, դահուկասպորտի ֆեդերացիայում վերջին երկու տարիներին զբաղեցրել է ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու