2017 թվականի պետական բյուջեում պաշտպանության ոլորտում ավելացումներ նախատեսված չեն. նախարար
Քաղաքական
2017 թվականի պետական բյուջեում պաշտպանության ոլորտում ավելացումներ նախատեսված չեն: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պն նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ՊՆ-ի բյուջեն հասկանալի պատճառներով քննարկվում է փակ և գաղտնի:
«Կարող եմ ասել, որ բյուջեի մեծ ավելացում չի նախատեսվում, բայց այն, ինչ նախատեսվում է, բնականոն աճի շրջանակներում է արվում: Մենք ունենք ներքին լուրջ վերաբաշխումներ՝ խնայողությունների հաշվին ներսում սպառազինության համալիրի գումարների ավելացման առումով: Դեռ ունենք ժամանակահատված մինչ բյուջեի ավարտական փուլի հասնելը, այսօր էլ քննարկումից հետո այդ ժամանակն օգտագործվելու է այդ ուղղությամբ»,-ասաց նախարարը:
Նախարարը հրաժարվեց պատասխանել այլ հարցերի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ